Վենեսուելայի ջրեր մեկնող կամ դրանցից դուրս եկող, պատժամիջոցների ներքո բոլոր նավթատարները լիակատար կշրջափակվեն, հայտնել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։
«Վենեսուելան ամբողջությամբ շրջապատված է Հարավային Ամերիկայի պատմության մեջ երբևէ հավաքված ամենամեծ նավատորմով։ Այն միայն կաճի, և սա նրանց համար աննախադեպ ցնցում կլինի», - գրել է Թրամփը «Truth Social»-ում։
Նա հայտարարել է, որ սա կշարունակվի մինչև Վենեսուելան ԱՄՆ-ին չվերադարձնի «բոլոր նավթը, հողերը և այլ ակտիվները, որոնք նախկինում գողացել են մեզանից»։
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի վարչակարգը ճանաչվել է որպես «օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն»։
Նա մեղադրել է «անօրինական Մադուրոյի ռեժիմին«գողացված հանքավայրերից նավթն օգտագործելու» մեջ՝ ֆինանսավորվելու, թմրավաճառության, մարդկանց թրաֆիքինգի, սպանությունների և առևանգումների համար։
«Այսօր ես հրամայում եմ Վենեսուելա և Վենեսուելայից մեկնող, պատժամիջոցների ներքո բոլոր նավթատարների լիակատար շրջափակում... Ամերիկան թույլ չի տա հանցագործներին, ահաբեկիչներին կամ այլ երկրներին թալանել, սպառնալ կամ վնասել մեր երկրին, ինչպես նաև թույլ չի տա թշնամական ռեժիմին խլել մեր նավթը, հողը կամ որևէ այլ ակտիվ, որը պետք է անհապաղ վերադարձվի Միացյալ Նահանգներին», - եզրափակել է Թրամփը։

Русский