Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Քաղաքացիները դժգոհում են, ՊԵԿ-ն ասում է՝ խնդիր չկա. ինչո՞ւ եկամտահարկի վերադարձ չի լինում

Blog Image

Մի քանի օր է՝ Պետեկամուտների կոմիտեի անհատական հաշիվների տեղեկատվական պորտալի կայքը՝ personal-account.taxservice.am, չի գործում, տեխնիկական խափանումներ կան, և մարդիկ չեն կարողանում հետ ստանալ իրենց օրինական եկամտահարկը հիփոթեքային վերադարձի ծրագրով։ Այս մասին ահազանգում են MediaHub-ի հետևորդները։

«ՊԵԿ-ի ծրագիրը չի աշխատում, արդեն երկու օր է՝ չեմ կարողանում հետ ստանալ եկամտահարկը։ Կայքը չի աշխատում, երբ փորձում ենք կայքի էջը բացել, որ գործողությունը կատարենք, էջը չի աշխատում և գրված է, որ կատարվում են տեխնիկական աշխատանքներ, և, որ փորձենք մի փոքր ուշ։ Բայց այսպես շարունակվում է արդեն մի քանի օր։ Այդ գումարը հիմա է հարկավոր ինձ, հիմա է վճարման օրը։ Ինչո՞ւ չեն կարողանում երկու ծրագրավորող ավելացնել, ինչո՞ւ պետությունը չի կարող ապահովել կայքի կայուն աշխատանքը, եթե ես ժամանակին վճարում եմ հարկերը»,- նեղսրտած պատմում է մեզ դիմած քաղաքացիներից մեկը։

MediaHub-ը կապ հաստատեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի քարտուղար Լուսինե Մկրտչյանի հետ։ Նրա խոսքով՝ այս պահին համակարգը որևէ խնդիր չունի։ Այլ մեկնաբանություն կոմիտեից չկա։

Այնուամենայնիվ, քաղաքացիները շարունակում են պնդել, որ համակարգը չի գործում, անգամ համակարգիչները թարմացնելուց հետո։ 

«Գուցե խնդիրն այդքան էլ տեխնիկական չէ. գուցե միլիարդավոր դրամների պարգևավճարներից հետո բյուջեում գումար չկա, որ վճարեն մեր եկամտահարկը, ու հիմա ծրագրի խափանման անվան տակ ընդամենը ժամանակ են ձգում, մինչև կարգավորեն ֆինանսական հարցերը»,- խոսքն ամփոփելով՝ ասաց մեր զրուցակիցը։

Նարե Գնունի

Send