Մայիսի 1-ին Բաքվում Եվրամիության դեսպան Մարիանա Կույունջիչը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն Եվրախորհրդարանի ընդունած բանաձրի պատճառով։
Ապրիլի 30-ին Եվրախորհրդարանն ընդունել էր ՀՀ ժողովրդավարությանը սատարող բանաձև, որն Ադրբեջանը որակել է «հակաադրբեջանական»։
Ըստ Բաքվի՝ ԵԽ-ի այս մոտեցումը «բացասաբար է անդրադառնում» տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման գործընթացի, Ադրբեջանի և Եվրոպական Միության միջև հարաբերությունների հեռանկարների վրա։
Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է, որ «մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման մասին մեղադրանքները անհիմն են»։

Русский