Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Իսրայելը Գազային հարվածներ է հասցրել, մաhացել է առվազն 26 մարդ, այդ թվում՝ 1 ընտանիքի 7 անդամ

Blog Image

Իսրայելը, չնայած  հրադադարի համաձայնագրին, առավոտյան Գազայի հատվածին ավիահարվածներ է հասցրել։

Մահացել է առվազն 26 մարդ, այդ թվում՝ 1 ընտանիքի 7 անդամ, գրել են ԶԼՄ-ները։

Պաղեստինյան WAFA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ իսրայելական բանակը այսօր վաղ առավոտից հարվածներ է հասցրել Գազայի հատվածի տարբեր շրջաններին։

Իսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է տեղահանված պաղեստինցիներին պատկանող վրանին Խան Յունուսի Էսդա թաղամասում, որը տեղակայված է Պաղեստինյան ինքնավարության հարավում։

Պաղեստինյան «Համաս» շարժումը մեղադրել է Իսրայելին հրադադարի խախտման մեջ։

Շարժումը կոչ է արել հրադադարի համաձայնագրի երաշխավոր պետություններին, ներառյալ՝ ԱՄՆ վարչակազմին, «անհապաղ քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու հրադադարը խաթարելուն ուղղված օկուպացիոն քաղաքականությունը»:

Send