Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել «Հըզբոլլահի» ռազմական ենթակառուցվածքների և ինժեներական միջոցներին:
Ըստ հրեական բանակի՝ «Հըզբոլլահի» զինյալները սրանք օգտագործել են հարավային Լիբանանի Մազրաաթ ալ-Դավդիա շրջանում իրենց ռազմական ներկայությունը վերականգնելու փորձերի համար։
«Այս տարածքում ենթակառուցվածքների և ինժեներական միջոցների առկայությունը և դրանց օգտագործումը ահաբեկչական ենթակառուցվածքների վերականգնման համար «Հըզբոլլահի» կողմից Իսրայելի և Լիբանանի միջև կնքված համաձայնագրերի խախտում է», - ասվում է իսրայելական բանակի հայտարարության մեջ:

Русский