Եթե Իսրայելը հրաժարվի «Համաս» խմբավորման զինաթափման համաձայնագրից, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափված կլինի, Reuters-ին հայտնել է ամերիկյան աղբյուրը։
«Իրանը փորձել է համոզել «Համասին» հրաժարվել գործարքից, բայց ԱՄՆ-ն կարողացել է հաղթահարել դա»,- նշել է աղբյուրը։
Նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությանը մասնակցելու համար Իրան կատարած վերջին այցի ժամանակ «Համասի» պատվիրակությունը հանդիպել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ավագ ներկայացուցիչների հետ, գրել է Axios-ը՝ հղում անելով՝ հանդիպմանը ծանոթ աղբյուրի։
Աղբյուրի խոսքով՝ ԻՀՊԿ ներկայացուցիչները կոչ են արել «Համասի» ղեկավարությանը չշտապել զինաթափման համաձայնագիրը ստորագրելու հարցում և հետաձգել բանակցային գործընթացը։ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ Իրանը փորձել է համոզել «Համասին» հրաժարվել գործարքից, բայց շարժումը որոշել է չհետևել այդ առաջարկություններին։

Русский