Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԱՄՆ հրամանատարական կազմի թվի աճը Ճապոնիայում «մեծացնում է Կորեական թերակղզում զինված հակամարտության հավանականությունը»

Blog Image

Ճապոնիայում ԱՄՆ հրամանատարական կազմի թվի աճը մեծացնում է Կորեական թերակղզում զինված հակամարտության հավանականությունը, հաղորդել Կորեական կենտրոնական լրատվական գործակալությունը։

«ԱՄՆ ներկայությունը Ճապոնիայում վերածվում է լիարժեք «ռազմական հրամանատարության», և ամերիկյան կողմը Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերին պատրաստում է հակամարտության», - ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Ճապոնիայում ԱՄՆ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սթիվեն Յոստը «Asahi News»-ին ասել էր, որ շտաբը ընդլայնվել է 215 անձնակազմով՝ հրամանատարական գործառույթները ամրապնդելու և ԱՄՆ դաշնակիցների հետ համակարգումը բարելավելու համար։

Հյուսիսային Կորեան կարծում է, որ նման գործողությունները մեծացնում են լարվածությունը տարածաշրջանում և պատերազմը դարձնում ժամանակի հարց։

Send