Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Էկոնոմիկայի նախարարությունը ձկնամթերք արտադրողներին հրավիրում է միջոցառման

Blog Image

Էկոնոմիկայի նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ դիմելով ձուկ և ձկնամթերք արտադրողներին:

Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու առցանց իրազեկման միջոցառման՝ նվիրված Հայաստանից Եվրոպական միություն ձկան և ձկնամթերքի արտահանման ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ընթացակարգերին։

Միջոցառման ընթացքում կներկայացվեն՝

⁠ ⁠ԵՄ արտահանման թույլտվություն ստանալու գործընթացը,

⁠ ⁠դիմումների ներկայացման և գնահատման կարգը,

TRACES NT համակարգում օգտահաշիվ բացելու գործընթացը,

⁠ ⁠առողջության սերտիֆիկատի ձևավորման գործընթացը,

⁠ ⁠տնտեսավարողների հիմնական պարտավորությունները և գործնական հարցերը։

Ամսաթիվ՝ 24.07.2026, ժամ՝ 10:30-ին, Ձևաչափ՝ առցանց:

Մասնակցության համար կարող են գրանցվել այստեղ։

Միջոցառումը նախատեսված է ձկնաբուծությամբ, ձկան և ձկնամթերքի արտադրությամբ ու վերամշակմամբ զբաղվող տնտեսավարողների, ինչպես նաև բիզնեսի աջակցման կառույցների ներկայացուցիչների համար։

Էկոնոմիկայի նախարարություն

Send