Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Վարդան Ղուկասյանի փեսան պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

Blog Image

Գյումրիի առաջին փոխքաղաքապետ, քաղաքապետի պարտականությունները կատարող, Վարդան Ղուկասյանի փեսա Ավետիս Առաքելյանը Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։

«Որոշումը կայացվել է թե՛ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, թե՛ քաղաքական թիմի խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հետ քննարկումից հետո, սակայն վերջնական որոշումն իմն է»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ավետիս Առաքելյանը։

Պաշտոնյան «Ուժեղ Հայաստան»-ի՝ խորհրդարան անցած 29 պատգամավորներից մեկն է։

«Ես գտել եմ, որ առաջնահերթը գյումրեցիների և Գյումրի քաղաքի շահն է»,- նշել է Առաքելյանը։

 

Send