Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԱՄՆ-ն համոզել է Ուկրաինային ձեռնպահ մնալ Սև ծովում նավթատար նավերին և ենթակառուցվածքային օբյեկտներին հարվածելուց

Blog Image

Ամերիկայի Միացյալ Նահանգները համոզել է Ուկրաինային ձեռնպահ մնալ Սև ծովում նավթատար նավերին և ենթակառուցվածքային օբյեկտներին հարվածելուց, որոնք կարևոր են ղազախական նավթի արտահանման համար, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի։

Կիեւը ստեղծել է կապի կետեր, որոնց միջոցով նավատերերը կարող են տեղեկատվություն փոխանակել և անվտանգ կերպով տարանցել Սև ծովը։

Գործակալությունը գրել է, որ պարտավորությունը ձեռք է բերվել ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների և ուկրաինացի առաջնորդների միջև կայացած հանդիպումից հետո։ Հանդիպումն ինքնին տեղի է ունեցել Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի (CPC) տերմինալի մոտ նավերի վրա մի շարք հարձակումներից հետո, որը կարևոր է ղազախական նավթը շուկա դուրս բերելու համար։

 

Send