Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Իսրայելի ստեղծումը և նրա քաղաքականությունը պահանջում են ամբողջ իսլամական համայնքի միասնական արձագանք․ Պակիստանի պաշտպանության նախարար

Blog Image

Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը մեկնաբանել է օգոստոսի 7-ին Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի հետ ստորագրված կոլեկտիվ անվտանգության համաձայնագիրը։ Ասիֆն ասել է, որ դաշինքը պետք է չեզոքացնի իսրայելա-հնդկական դաշինքը։

«Մենք բախվում ենք ահաբեկչության ընդհանուր սպառնալիքի հետ։ Հնդկաստանի կողմից աջակցվող ահաբեկիչները մեր երկիր են ներթափանցում Աֆղանստանից», - ասել է նա՝ կոչ անելով մուսուլմանական երկրներին ստեղծել ՆԱՏՕ-ի նման պաշտպանական կառուցվածք, որը, նրա խոսքով, պահանջում է երկկողմ տարաձայնությունների հաղթահարում։

«Իսրայելի ստեղծումը և նրա քաղաքականությունը պահանջում են ամբողջ իսլամական համայնքի միասնական արձագանք։ Մենք պետք է միավորվենք այս սպառնալիքի դեմ։ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը որևէ օգուտ չի բերի մուսուլմաններին։ Պաղեստինցիների հետ համերաշխությունը իսլամական քաղաքականության ամենակարևոր սկզբունքներից մեկն է»։

Պակիստանը Իրանի և Միացյալ Նահանգների միջև հակամարտության լուծման հիմնական միջնորդն է։

Send