Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Լոռու ոստիկանները uպանության դեպք են կանխել․ կալանավորվել է 3 անձ, մեկը՝ ձերբակալվել

Blog Image

Քրեական ոստիկանության Լոռու մարզի ծառայողները ապրիլի 26-ին Վանաձոր քաղաքում սպանության դեպք են կանխել։
Ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները ապրիլի 17-ին փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Վանաձոր քաղաքի բնակիչ մի խումբ երիտասարդներ 36-ամյա համաքաղաքացու հետ ունենալով թշնամական հարաբերություն՝ նախնական համաձայնությամբ նախապատրաստել են նրա սպանությունը, ինչպես նաև նախապատրաստել ավազակային հարձակումներ ու բնակարանային գողություններ։ 

Ըստ տեղեկությունների՝ պարզելով բնակության հասցեն՝ երիտասարդները գրեթե ամեն օր զենքով ու դանակներով զինված դարանակալումներ են իրականացրել 36-ամյա համաքաղաքացու տան մոտ։ Հանցավոր մտադրությունը փորձել են իրականացնել մարտի 22-ին, սակայն ավարտին չեն հասցրել։

Լոռու մարզային քննչական վարչությունում ապրիլի 18-ին նախաձեռնվել է քրեական վարույթ։Քրեական ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեպքի երեք մասնակից կալանավորվել է, մեկը՝ ձերբակալվել։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ մյուս մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։

ՀՀ ոստիկանություն

Send