Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Մաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտել են ավտոհայելու ապակիների գողություններ (տեսանյութ)

Blog Image

Մեքենայի հայելու ապակիների գողությունների վերաբերյալ հաղորդումներ Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնում ստացվեցին սկսած ապրիլի 4-ից։ Ապրիլի 11-ին ստացված 8-րդ հաղորդումը վերջինն էր։

Գողությունները կատարվում էին գիշերները, մեքենայատերերին պատճառված վնասն էլ տատանվում էր 50-ից 150 հազար դրամի սահմաններում։ Իսկ որ բոլոր դեպքերում կատարողը նույն անձն էր՝ հուշում էր մեքենաներին թողած տելեգրամյան նույն հասցեն։

Բոլոր դեպքերով նախաձեռնվել է  քրեական վարույթ։ Մաշտոցի համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունները կատարել է մայրաքաղաքի Նազարբեկյան թաղամասի բնակիչ 16-ամյա մի պատանի։

Ապրիլի 12-ին, առավոտյան ժամը 6․30-ին, Բաշինջաղյան փողոցում պատանին հայտնաբերվեց, ձերբակալվեց և այդ պահին իր հետ եղած հասակակից տղայի հետ միասին տեղափոխվեց Մաշտոցի բաժին։ Պատանին ընդունեց, որ հիշյալ ութ հափշտակությունները կատարել է ինքը, նաև հավելեց, որ այդ օրերին Աջափնյակ վարչական շրջանի տարածքում կատարել է նմանատիպ այլ գողություններ ևս։  Ձեռնարկվում են միջոցներ՝ տուժած բոլոր մեքենայատերերին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Հանգամանքները պարզվում են։

ՆԳՆ ոստիկանություն

Send