Միացյալ Նահանգները դեմ է Ուկրաինայի զինված ուժերի նոր հարձակողական գործողությանն ու կողմ է պաշտպանական ռազմավարությանը, հուլիսի 5-ին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Թրամփի վարչակազմը ընդգծել է, որ ուկրաինացիները, մինչ մենք, իհարկե, բանակցություններ ենք վարում, պետք է ամբողջությամբ կենտրոնանան պաշտպանության վրա», - ասել է նա «The Times»-ին տված հարցազրույցում։
Քաղաքական գործչի խոսքով՝ Վաշինգտոնը պահպանում է այս դիրքորոշումը՝ հաշվի առնելով 2023 թվականի անհաջող ուկրաինական հակագրոհը։
Վենսն ընդգծել է, որ այդ ժամանակ արևմտյան երկրները, այդ թվում՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմը, ակտիվորեն կոչ են արել Կիեւին սկսել լայնածավալ հարձակում, ինչը հետագայում հանգեցրել է ռազմավարական և մարտավարական ձախողման։

Русский