Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հորդորել է Իրանին հոգալ Հորմուզի նեղուցում ականազերծման եվրոպական ռազմածովային գործողության ֆինանսական ծախսերը։
Ըստ Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Իրանը պետք է հոգա Հորմուզի նեղուցի ականազերծման ծախսերը։ «Իրանը անօրինական կերպով ականապատել է միջազգային նավագնացության երթուղին», - հայտարարել է Վադեֆուլը։
Չնայած Գերմանիան դեռևս չի պահանջի Եվրոպական պետությունների կողմից Հորմուզի նեղուցի ականազերծման համար վճար, նախարարը համոզված է, որ այդ գաղափարը արդարացված է։
Բունդեսվերի՝ տարածաշրջանում նավագնացության անվտանգությունն ապահովելու առաքելությանը մասնակցելու հարցը դեռ բաց է։ Որոշումը սպասվում է այս ամռանը, բայց դա կախված է Իրանի և Միացյալ Նահանգների միջև խաղաղության բանակցությունների առաջընթացից։ Բացի այդ անհրաժեշտ է Բունդեսթագի համաձայնությունը։

Русский