ԱՄՆ բանակի Կենտրոնական հրամանատարությունը հաստատել է Օմանի մոտ ռազմական Apache ուղղաթիռի կործանման փաստը։
«Հունիսի 8-ին, ժամը 19:33-ին (արևելյան ժամանակով), ԱՄՆ բանակի AH-64 Apache ուղղաթիռի երկու անձնակազմի անդամներ փրկվել են ԱՄՆ զինվորական անձնակազմի կողմից, այն բանից հետո, երբ նրանց ուղղաթիռը վթարի է ենթարկվել Օմանի ափերի մոտ՝ տարածաշրջանային ջրերում պարեկություն կատարելիս։
Ծառայողներին անվտանգ կերպով փրկել են մոտ երկու ժամվա ընթացքում և նրանք կայուն վիճակում են։ Միջադեպի պատճառը հետաքննվում է։
Փրկարարական գործողությունը ղեկավարել են ԱՄՆ Ռազմածովային ուժերի Կենտրոնական հրամանատարությունը և 82-րդ օդադեսանտային դիվիզիան՝ ԱՄՆ Ռազմաօդային ուժերի և Ռազմածովային ուժերի ստորաբաժանումների, այդ թվում՝ ԱՄՆ 5-րդ նավատորմի 59-րդ աշխատանքային խմբի աջակցությամբ», - CENTCOM-ի հայտարարության մեջ։

Русский