ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Իրանի հետ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Fox News»-ին տված հարցազրույցում։
«Նրանք պաշտպանություն չունեն։ Նրանք ոչինչ չեն կարող անել դրա դեմ... Երեկ երեկոյան մենք նրանց վրա 250 միլիոն դոլարի ռումբեր նետեցինք։ Նրանք արդեն պարտված են, պարզապես դեռ չեն գիտակցում դա... Մենք բանակցություններ ենք վարում նրանց հետ... Ես կնախընտրեի գրավել Խարգ կղզին։ Ես վստահ չեմ, որ ԱՄՆ-ն ունի դրա համար քաղաքական պատրաստություն», - ասել է Թրամփը։
Ըստ Սպիտակ տան ղեկավարի՝ սա կարող է լինել պատմության մեջ ամենամեծ գործարքը։ «Նրանք կարող են ծածանել հանձնվելու սպիտակ դրոշը։ Նրանք կարող են ասել. «Մենք հանձնվում ենք։ Մենք հանձնվում ենք։ Մենք ավարտեցինք։ Մենք ավարտեցինք։ Միացյալ Նահանգները ամենամեծ տերությունն է։ Փառք Ալլահին»»։ Եվ նրանք կարող են անել այդ ամենը։ Նրանք կարող են դա բարձրաձայն և հստակ ասել։ Եվ կեղծ լուրերը կասեն, որ դա Իրանի մեծ հաղթանակն էր։ Այսինքն՝ սա ամենախենթ բանն է, որ ես երբևէ տեսել եմ»,- նշել է Թրամփը։
«Մենք սպանում ենք նրանց։ Մենք ինքնաթիռներ ենք արձակում Թեհրանի կենտրոնի վրայով, և նրանք պատկերացում չունեն, որ մենք այնտեղ ենք։ Նրանց հրթիռներից շատերը, հավանաբար, 20%-ից պակաս են, մենք կարծում ենք՝ մոտ 20%-ին», - նշել է ԱՄՆ նախագահը;

Русский