Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ի ուղերձին պատասխանը

Blog Image

Իրանի իշխանությունները Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների միջնորդ Պակիստանին պատասխանել են երկրի ներքին գործերի նախարար Մոհսին Ռազա Նաքվիի կողմից Թեհրան վերջերս կատարած այցի ժամանակ ներկայացված ուղերձին, հայտնել է «Ալ Հադաթ» հեռուստաընկերությունը։

Դիվանագիտական ​​աղբյուրի փոխանցմամբ՝ «Իրանը ներկայացրել է իր պատասխանը Պակիստանի ներքին գործերի նախարարի կողմից փոխանցված նամակին»։ Թեհրանի պատասխանում նշված կոնկրետ կետերի մասին տեղեկություններ չկան։

Նույն աղբյուրը հաստատել է, որ «Իրանի և Վաշինգտոնի միջև համաձայնագրի շուրջ բանակցությունները շարունակվում են»։ Աղբյուրի նշել է, որ Պակիստանը և Կատարը «վերջին ժամերին ակտիվացրել են համաձայնագիրը առաջ մղելու իրենց ջանքերը»։

Send