ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Միացյալ Թագավորության վարչապետ Քեյր Սթարմերի հետ զրույցում հայտարարել է, որ իրեն այլևս անհրաժեշտ չէ Լոնդոնի օգնությունը՝ Իրանի դեմ ռազմական գործողությունները շարունակելու համար, հաղորդել է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Զրույցին ծանոթ երկու պաշտոնյաներ ասել են, որ Թրամփը ծաղրել է Սթարմերին՝ սկզբում ԱՄՆ-ին թույլ չտալու համար օգտագործել բրիտանական բազաները Իրանի դեմ հարվածների նպատակով։
Ավելին, Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետին՝ «G7-ի մյուս առաջնորդների ներկայությամբ», ասել է, որ իր օգնությունն այլևս անհրաժեշտ չէ։ «Դուք պետք է առաջարկեիք սա պատերազմից առաջ, հիմա արդեն ուշ է», - ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Русский