Մենք գիտենք, որ նոր, այսպես կոչված, «Գերագույն առաջնորդը» վիրավոր է և, հավանաբար, այլանդակված, հայտարարել է ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը։
- Երեկ նա հայտարարություն տարածեց, բայց ձայն կամ տեսանյութ չկար՝ միայն գրավոր տեքստ։
- Իրանը լի է տեսախցիկներով և ձայնագրիչներով, այնպես որ, ինչու՞ միայն գրավոր հայտարարություն։ Կարծում եմ՝ դուք գիտեք, թե ինչու։ Նա վախեցած է, վիրավոր, թաքնված է և չունի լեգիտիմություն։ Նրանք լիակատար քաոսի մեջ են։
- Երբ ԻՀՊԿ-ն և իրանական ռեժիմը նայում են երկնքին, ինքնաթիռների կողքերին տեսնում են միայն երկու բան՝ ամերիկյան աստղերն ու շերտերը և Դավթի աստղը։ «Սա չար ռեժիմի ամենավատ մղձավանջն է»։
- Հորմուզի նեղուցում նրանք (Իրանը) գործում են մաքուր հուսահատությունից դրդված։ Մենք զբաղվում ենք դրանով. անհանգստանալու բան չկա։ Հաղորդումները, որ Թրամփի վարչակազմը թերագնահատել է Իրանի հետ պատերազմի ազդեցությունը Հորմուզի նեղուցի վրա, աբսուրդ են։ Տասնամյակներ շարունակ Իրանը սպառնում է նեղուցով անցնող նավագնացությանը։ Նրանք միշտ փորձում են այն պատանդ վերցնել։
- Շուտով՝ շատ շուտով՝ Իրանի բոլոր պաշտպանական ընկերությունները կոչնչացվեն։ Օրինակ, երկու օր առաջ Իրանի բալիստիկ հրթիռների արտադրության ողջ կարողությունը վերացվել է։ Այս հրթիռների համար բաղադրիչներ արտադրող յուրաքանչյուր ընկերություն գործնականում ոչնչացվել է։ Շենքերը, համալիրները և արտադրական գծերը ամբողջ Իրանում ոչնչացվել են։
- Այսօր ևս մեկ օր կլինի ԱՄՆ-ի կողմից Իրանի և Թեհրանի վրա երբևէ իրականացված ամենամեծ թվով հարվածներով։
- Մենք գիտենք, թե ովքեր են այստեղ լավ տղաները։ Ամերիկացի ժողովուրդը նույնպես դա գիտի։

Русский