Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ի՞նչ է քննարկվելու այսօր՝ կառավարության նիստում

Blog Image

Կառավարության այսօրվա նիստում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ՀՀ կառավարությանը ներկայացվել է առաջարկություն «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի օգոստոսի 7-ի N 1094-Ն որոշման հիմքով՝ ընկերությանը պատկանող քաղաք Երևան, Մալաթիա-Սեբաստիայում գտնվող անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքը՝ 1 մլն 200 հազար  դրամ, անշարժ գույքի վերաբերյալ կայացնել որոշում, օտարման գործարք իրականացնելու դեպքում ՀՀ նախապատվության իրավունքի իրացման հնարավորությունից օգտվելու կամ հրաժարվելու մասին։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը, քննարկելով Ընկերության կողմից առաջարկության հիմքերը և գույքի ձեռքբերման նպատակահարմարությունը, որոշում է կայացրել հրաժարվել անշարժ գույքի օտարման դեպքում Հայաստանի Հանարապետության նախապատվության իրավունքից։ 

Կարգավորման նպատակն է «Էներգետիկայի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասի հիմքով ընկերության կողմից ներկայացված առաջարկության քննարկումը և համապատասխան ենթաօրենսդրական ակտի ընդունումը։

Ներկայացված որոշման նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։

Էմմա Մարտիրոսյան

Send