Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ի՞նչ է եղել 31 համարի ավտոբուսում, ինչո՞ւ է սկսել ծուխ բարձրանալ

Blog Image

Արխիվային լուսանկար

 

Այսօր Երևան քաղաքի Մարգարյան–Հալաբյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ավտոբուսի հետ կապված միջադեպի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել։

«Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը MediaHub-ին հայտնել է, որ բարեբախտաբար տուժածներ չկան։ Վերջինիս խոսքով՝ իրականում հրդեհ չի գրանցվել։

«Հրդեհ չի եղել, պարզապես ծուխ է առաջացել։ Պատճառը տեխնիկական է եղել և կապված է օդափոխման համակարգի հետ»,- նշել է Ասատրյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի Մարգարյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում այսօր ավտոբուս է հրդեհվել։ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ից հայտնել էին, որ նախնական տեղեկություններով՝ տեխնիկական խնդիր է եղել, թեև այդ ավտոբուսը նախքան այդ որևէ խնդիր չի ունեցել, ավելի ճիշտ՝ տեխնիկական խնդիրների մասին ահազանգ չի եղել։

Ալիտա Եղիազարյան

Send