Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ՌԴ-ն գիշերը ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի․ հարյուրավոր անօդաչուներ են խոցվել

Blog Image

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը Ռուսաստանի շրջանների վրայով Ռուսաստանի ՀՕՊ տագնապի համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 326 անօդաչու թռչող սարք։

«Հունիսի 9-ի, Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ից մինչև հունիսի 10-ի, Մոսկվայի ժամանակով ժամը 07:00-ն ընկած գիշերվա ընթացքում ՀՕՊ տագնապի համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 326 անօդաչու թռչող սարք», - ասվում է հայտարարության մեջ։
Անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կուրսկի, Կալուգայի, Լիպեցկի, Նիժնի Նովգորոդի, Ռոստովի, Ռյազանի, Սամարայի, Սարատովի, Սմոլենսկի, Օրյոլի, Տվերի, Տուլայի և Ուլյանովսկի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Մոսկվայի մարզի, Ղրիմի և Սև ծովի վրայով։

Մոսկվայի իշխանությունները հայտնել են, որ մայրաքաղաքին մոտենալիս խոցվել է 12 անօդաչու թռչող սարք։ Վլադիմիրի մարզում անօդաչու թռչող սարքի հարձակումը հրդեհներ է առաջացրել երկու ենթակառուցվածքային օբյեկտներում, հայտնել է նահանգապետ Ավդեևը։ Տուժածներ չկան։ Չուվաշիայի իշխանությունները նույնպես հայտնել են Չեբոկսարիի վրա հրթիռային հարձակման մասին։ Տուժածերի և վնասված ենթակառուցվածքների թիվը ճշտվում է։

Send