Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Լեհաստանը չի խոչընդոտի Ուկրաինայի` ԵՄ անդամակցության բանակցությունների մեկնարկը, սակայն դեմ է ցանկացած առավելության․ Տուսկ

Blog Image

Լեհաստանը չի խոչընդոտի Ուկրաինայի` ԵՄ անդամակցության բանակցությունների մեկնարկը, սակայն դեմ է Կիեւի համար ցանկացած առավելության, լրագրողներին ասել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը:

«Մենք չենք պատրաստվում մեր աջակցությունը փոխանակել Ուկրաինայի [եվրոպական] նկրտումների հետ», - պատասխանել է Տուսկը լրագրողի հարցին։

Հարցը վերաբերում էր նրան, թե արդյոք Վարշավան մտադիր է խոչընդոտել բանակցությունների մեկնարկը՝ կապված Վլադիմիր Զելենսկու՝  փառաբանելու բանդերականներին որոշումների հետ։

«Այնուամենայնիվ, մեր կողմից արտոնյալ սակագին չի լինի: Լեհաստանը կաջակցի Ուկրաինային դեպի Եվրոպա տանող ճանապարհին՝ եվրոպական, անվտանգ և Լեհաստանի համար շահավետ պայմաններով», - նշել է նա:

Վարշավայի և Կիեւի միջև լարվածության նոր ալիք էր բռնկվել այն բանից հետո, երբ Զելենսկին մայիսի 26-ին Ուկրաինայի զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերի Հյուսիսային հատուկ գործողությունների կենտրոնը անվանել էր «ՈւԱԲ-ի հերոսների» (Ուկրաինական ապստամբական բանակ) անունով։

Այս որոշումը զայրույթ էր առաջացրել Լեհաստանում։ Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան հայտարարել էր, որ «ՈւԱԲ ավազակներին պատվելով»՝ Զելենսկին վիրավորել է «բոլոր սպանված» լեհերին։ Վալենսան հրաժարվել էր շարունակել աջակցել Զելենսկիին այս որոշումից հետո։ Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը միջադեպի կապակցությամբ կանչել էր Վարշավայում Ուկրաինայի դեսպան Վասիլ Բոդնարին և մտահոգություն հայտնել։ Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին առաջարկել էր Զելենսկիին զրկել հանրապետության բարձրագույն պետական ​​պարգևից՝ Սպիտակ արծվի շքանշանից։

Send