Միացյալ Նահանգներին Ուկրաինային առաջարկել է ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածին նման անվտանգության երաշխիքներ և դրանք համարում է «պլատինե չափանիշ», գրել է «The Telegraph»-ը՝ հղում անելով ամերիկյան աղբյուրների։
Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Վոլոդիմիր Զելենսկիին՝ «Ուկրաինան պետք է ընդունի անվտանգության երաշխիքների «պլատինե» առաջարկը, կամ ընդհանրապես զրկվի դրանցից»։ Ամերիկացիները ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի նման առաջարկվող երաշխիքները համարում են «պլատինե չափանիշ»։
Ամերիկյան աղբյուրները նշել են, որ այս առաջարկը «Ուկրաինայի և Եվրոպայի համար մինչ օրս ամենամեծ հաղթանակն է եղել» խաղաղության բանակցություններում։

Русский