Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԱՄՆ-ը հորդորում է ԵՄ-ին չբռնագրավել ռուսական ակտիվները Ռուսաստանի հետ գործարքի պատճառով․ Լեհաստանի վարչապետ

Blog Image

Միացյալ Նահանգները հորդորում է  Եվրոպական միությանը չբռնագրավել ռուսական ակտիվները Ռուսաստանի հետ գործարքի պատճառով, ասել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը լրագրողների հետ զրույցում։

Տուսկը նշել է, որ ամերիկացիները կարող են շահագրգռված լինել այս գումարի մի մասն իրենց համար օգտագործելու հարցում։

«Ամերիկացիներն ասում են՝ «թողեք այս ռուսական ակտիվները, քանի որ դժվար է նստել Պուտինի հետ և խոսել փոխզիջումների մասին՝ միաժամանակ վերցնելով նրա փողերը»։ Սա ամերիկյան փաստարկն է, որ մենք պետք է շատ զգույշ լինենք այստեղ և իրավիճակը չդնենք դանակի սայրին», - ասել է նա։

Թրամփի սկզբնական ծրագիրը նախատեսել էր սառեցված ռուսական ակտիվներն օգտագործել Ուկրաինայի վերականգնման և ԱՄՆ-Ռուսաստան համատեղ նախագծերի համար։

Send