Այսօր Չինաստանի Շենժեն քաղաքում կայացած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինպինի եռակողմ հանդիպումն անցկացվել է միջազգային լարվածության պայմաններում։
Հանդիպման առանցքային թեմաներն են Իրանի շուրջ զարգացումները, էներգետիկ անվտանգությունը և միջուկային սպառազինությունների վերահսկողությունը։
Վերջին օրերին ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական բախումները կրկին սրվել են։ Ամերիկյան ավիացիան հարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին, իսկ Թեհրանը պատասխան գործողություններ է իրականացրել տարածաշրջանում ամերիկյան ռազմական ներկայության թիրախների ուղղությամբ։
Առանձնապես վտանգավոր է իրավիճակը Հորմուզի նեղուցում։ Նավերի վրա հարձակումներն ու նավագնացության խափանումները սպառնում են նավթի համաշխարհային մատակարարումներին։ Սա կարող է հանգեցնել էներգակիրների գների կտրուկ աճի և նոր տնտեսական ցնցումների։ Դիվանագիտական ջանքերին զուգահեռ՝ տարածաշրջանում ռազմական բախումների ընդլայնման վտանգը շարունակում է պահպանվել։
Իրավիճակը թեժ է ռուս-ուկրաինական ճակատում։ Փոխադարձ հարվածները չեն դադարում։ Ուկրաինան թիրախավորում է Ռուսաստանի ռազմական, նավթային և էներգետիկ ենթակառուցվածքները, իսկ Մոսկվան շարունակում է հարվածները ուկրաինական քաղաքներին և էներգետիկ համակարգին։ Երկու կողմերն էլ փորձում են ռազմաճակատում առավելություն ստանալ՝ միաժամանակ ուժեղացնելով իրենց դիրքերը հնարավոր բանակցություններից առաջ։ Ըստ վերլուծաբանների՝ այս պահին պատերազմի արագ ավարտի հստակ նախադրյալներ չկան։
Հանգիստ չէ Մերձավոր Արևելքում։ Գազայի հատվածում հրադադարը շարունակում է մնալ խոցելի, իսկ Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև լարվածությունը Լիբանանի ուղղությամբ պահպանվում է։ Տարածաշրջանում նոր լայնածավալ պատերազմի վտանգը շարունակում է մնալ օրակարգում։
Ի՞նչ սպասել Թրամփ-Պուտին-Սի Ծինպին հանդիպումից։
Երեք խոշոր տերությունների ղեկավարների հանդիպումը կարող է դառնալ միջազգային քաղաքականության կարևորագույն իրադարձություններից մեկը։ Հանդիպումն ավարտվել է։ արդյունքները թեև չեն հրապարակվել, սակայն, հիմնվելով պաշտոնական հաղորդագրությունների վրա, Թրամփի համար այն հնարավորություն է՝ հասկանալու Մոսկվայի և Պեկինի դիրքորոշումները Իրանի հարցում, քննարկելու միջուկային սպառազինությունների սահմանափակումը և ամրապնդելու ԱՄՆ-ի ազդեցությունը համաշխարհային գործընթացներում։
Պուտինը կփորձի ամրապնդել Ռուսաստանի միջազգային դիրքերը, իսկ Սի Ծինպինը՝ Չինաստանի դերը՝ որպես համաշխարհային ուժային կենտրոն և հնարավոր միջնորդ։
Աշխարհը հանդիպումից ակնկալում է առնվազն լարվածության նվազեցման ազդակներ։ Սակայն մեկ հանդիպումը դժվար թե ավարտի Իրանի շուրջ հակամարտությունը կամ ռուս-ուկրաինական պատերազմը։ Առավել իրատեսական է ակնկալել նոր բանակցությունների հնարավորություն և որոշակի քաղաքական պայմանավորվածություններ։

Русский