Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ի՞նչ է հայտնի Արևիկում անզգուշաբար կյանքից զրկված երիտասարդից․ մանրամասներ

Blog Image

Արմավիրի մարզի Արևիկ գյուղում 25-ամյա տղամարդը օդաճնշիչ հրացանով պատահաբար կրակել է կնոջ 24-ամյա եղբոր վրա։ Վիրավորված երիտասարդը հիվանդանոցում մահացել է։

«Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 18-ին՝ ժամը 20։25-ի սահմաններում։ Տղամարդը տան բակում փորձարկելիս է եղել իրեն պատկանող «Տիր» օդաճնշիչ հրացանը, երբ կրակոցով վիրավորել է կնոջ եղբորը»,- MediaHub-ին ասաց Արևիկի վարչական ղեկավար Գառնիկ Ծատուրյանը։ Նրա խոսքով ընտանիքը տեղահանվել էր Արցախից։

«Համեստ, յուրահատուկ, աշխատասեր մարդիկ էին։ Չգիտեմ նույնիսկ ինչ ասեմ։ Պատահածը եղել է անզգուշություն։ Աներորդին հաշվառված էր Շենավանում, եկել Արևիկ ու դեպքը տեղի է ունեցել»,- ասաց Ծատուրյանը։

Հիշեցնենք, որ երեկ հիվանդանոց տեղափոխված 24-ամյա երիտասարդը մահացել է այսօր։ Դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն։

Send