Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Դատարանը վարույթ է ընդունել Սամվել Կարապետյանի՝ Ալեն Սիմոնյանի դեմ հայցադիմումը

Blog Image

Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Վահագն Թորոսյանը վարույթ է ընդունել Սամվել Կարապետյանի՝ Ալեն Սիմոնյանի դեմ հայցադիմումը։

Սամվել Կարապետյանը պահանջում է, որ ներողություն խնդրել ու փոխհատուցել զրպարտության համար։

«Ալեն Ռոբերտի Սիմոնյանին պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել արտահայտած և զրպարտություն համարվող փաստացի տվյալը՝ հետևյալ բովանդակությամբ և կարգով. Բովանդկաությունը՝ «Ես Ալեն Ռոբերտի Սիմոնյանս ֆեյսբուք (Facebook) և Տիկտոկ (TikTok) հարթակներում 2026 թվականի մայիսի 19-ին հրապարակել եմ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հասցեին տարածել եմ հետևյալ տեղեկությունը՝ «իրավապահները պետք է իրենց գնահատականը տան, թե ո՞նց է ստացվում, որքա՞ն իրավական է արտաքին այլ երկրի հետախուզական ծառայության աշխատակցի կողմից Հայաստանի Հանրապետությունում կուսակցություն հիմնելը և քաղաքականության մեջ մտնելը»: Հայտնում եմ, որ այդ տեղեկությունն ամբողջությամբ կեղծ է, չի համապատասխանում իրականությանը և դրանով ես զրպարտել եմ Սամվել Կարապետյանին»,- նշված է հայցապահպանջի մեջ։

Հերքումը չպետք է պարունակի պատասխանողի կամ որևիցե երրորդ անձի ցանկացած այլ հավելում կամ մեկնաբանություն, այլ՝ բացառապես հերքման տեքստը։ Հերքումը նշված հարթակներում պետք է պահպանել այնքան ժամանակ քանի դեռ հրապարակված են մնում համապատասխան հերքվող տեղեկությունը պարունակող տեսանյութերը, բայց ոչ պակաս քան հերքումը հրապարակելուց հետո մեկ ամիս ժամկետով:

Կարապետյանը նաև պահանջում է Ալեն Սիմոնյանից բռնագանձել 6.000.000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում։

Send