Դավոսում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ու Եվրոպական Միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ: Քննարկվել են էներգետիկայի, տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության, հումանիտար ականազերծման և այլ ոլորտներում համագործակցության հարցեր, հայտնել են պաշտոնական աղբյուրները։
Անդրադարձ է կատարվել նաև Եվրոպայի էներգետիկ անվտանգության մեջ Բաքվի ներդրմանը: Կոսը նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Ադրբեջանին ականազերծման ոլորտում, Նախիջևանում երկաթուղային գծի վերականգնման նախագծերին:

Русский