Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Ալիեւն ու Թրամփը քննարկել են TRIPP նախագիծը, Հայաստանը

Blog Image

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր Դավոսում հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Հանդիպման ժամանակ ընդգծվել է Դոնալդ Թրամփի «պատմական դերն անցյալ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջխաղացման վերաբերյալ համաձայնությունների ձեռքբերման մեջ», գրել են ԶԼՄ-ները։

Ալիեւն անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերին։

Նշելով, որ «տարածաշրջանում արդեն իսկ խաղաղություն է տիրում, Իլհամ Ալիևն ասել է, որ «դա արտացոլվում է նաև երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների հաստատման մեջ»։

Նա ընդգծել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը, ինչպես նաև մեր երկրի միջոցով Հայաստան ներմուծվող հացահատիկի մատակարարումը։

Ալիեւն ասել է, որ TRIPP նախագիծը կարևոր դեր է խաղում տարածաշրջանային հաղորդակցությունների առումով։

Send