Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Իրանն ԱՄՆ-ին առաջարկում է բացել Հորմուզի նեղուցն ու դադարեցնել պատերազմը․ Axios

Blog Image

Իրանը ԱՄՆ-ին առաջարկել է բացել Հորմուզի նեղուցը և դադարեցնել պատերազմը՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները հետաձգելով ավելի ուշ փուլի, հայտնել է Axios առցանց հրատարակությունը՝ հղում անելով երկու անանուն տեղեկացված աղբյուրների:

Հրապարակման համաձայն՝ դիվանագիտությունը փակուղի է մտել, և Իրանի առաջնորդները բաժանված են Թեհրանի միջուկային ծրագրի հարցում զիջումների գնալու հնարավորության մեջ: «Իրանի առաջարկը թույլ կտա ԱՄՆ-ին շրջանցել այս խնդիրը և շարժվել ավելի արագ գործարքի ուղղությամբ», - գրեկ է կայքը:

«Այնուամենայնիվ, [Հորմուզի նեղուցի] շրջափակման վերացումը և պատերազմի ավարտը կզրկեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ցանկացած ապագա բանակցություններում լծակից, որոնք ուղղված կլինեն Իրանին [այլ երկիր] իր հարստացված ուրանի պաշարները փոխանցելուն և հարստացումը դադարեցնելուն»:

Ըստ Axios-ի կողմից մեջբերված ամերիկացի պաշտոնյաների` Թրամփը մտադիր է ապրիլի 27-ին Իրանի հարցով հանդիպում անցկացնել իր ազգային անվտանգության և արտաքին գործերի թիմի հետ։ Աղբյուրներից մեկը նշել է, որ հանդիպման ժամանակ կքննարկվեն բանակցությունների կասեցումը և հնարավոր հաջորդ քայլերը։

Համաարաբական արբանյակային «Ալ Մայադին» հեռուստաալիքը հայտնել էր, որ Իրանն առաջարկել է ԱՄՆ-ին բանակցությունները բաժանել երեք փուլի։ Առաջինը պետք է ներառի պատերազմի ավարտի, Իրանի և Լիբանանի համար երաշխիքներ տրամադրելու վերաբերյալ համաձայնագիր։ Երկրորդը վերաբերում է Հորմուզի նեղուցի կառավարմանը, իսկ երրորդը կկենտրոնանա Իրանի միջուկային ծրագրի վրա։ «Ալ Մայադին»-ը նշել էր, որ Թեհրանը հրաժարվում է քննարկել վերջին կետը, մինչև նախորդ երկուսի շուրջ համաձայնության չհասնի։

Send