Իսրայելի պաշտպանության բանակի 4 զինվորներ են վիրավորվել ռազմաբազայում միջադեպի ժամանակ, գրել են ԶԼՄ-ները։
Զինվորները վիրավորվել են երկրի հարավում արտակարգ դեպքի ժամանակ։ Մեկը ծանր վիճակում է, մեկ ուրիշը ստացել է միջին ծանրության վնասվածքներ, իսկ երկուսը՝ թեթև վնասվածքներ։ Բոլոր վիրավորները շտապ տեղափոխվել են բժշկական հաստատություններ՝ անհրաժեշտ բուժում ստանալու համար։
Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է, որ վիրավոր զինվորների ընտանիքները տեղեկացվել են միջադեպի մասին։ Զինվորականները ձեռնպահ են մնացել միջադեպի մանրամասները բացահայտելուց։

Русский