Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նուբարաշեն-Մասիս ճանապարհին բախվել են «Volkswagen» և մոտոցիկլ, բժիշկները պայքարում են մոտոցիկլավարի կյանքի համար. Shamshyan

Blog Image

Երեկ՝ հուլիսի 9-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:20-ի սահմաններում Նուբարաշեն վարչական շրջանում՝ Նուբարաշեն-Մասիս ավտոճանապարհի խաչմերուկում, Նուբարաշենի կամրջի հարևանությամբ, բախվել են «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան և դեռևս չպարզված մակնիշի մոտոցիկլը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Դավիթ Մնացականյանն ու Մարիամ Սահակյանը։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մոտոցիկլավարի վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր և պայքարում են նրա կյանքի համար։

Send