ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (10.07-15.07.2026թ.)
Երևան քաղաքում՝
Հուլիսի 10-ի ցերեկը, 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 11-15-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`
Հուլիսի 10-ի ցերեկը, 11-13-ին՝ կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 11- 15-ին առավելապես երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 10-ի ցերեկը, 11-ին կբարձրանա ևս 3-5 աստիճանով, հուլիսի 12-ի ցերեկը միայն Լոռիում և Տավուշում կնվազի 4-5 աստիճանով։

Երևան քաղաքի հուլիսի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 40.5°C (2018թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա 9.8°C (1958թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 25.8°C

Русский