Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի «Լուկօյլ» նավթամբարն ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհեր չկան։ Վնասվել են մի քանի բնակելի շենքերի պատուհաններ, որոշ դեպքերում հրդեհներ են բռնկվել, բայց արագ մարվել են։
Սոչիի «Լուկոյլ» նավթամբարը հարձակման է ենթարկվել։
Բաշկորտոստանի Ստերլիտամակ քաղաքի վրա նույնպես անօդաչու թռչող սարքեր են հարձակվել։ Ստերլիտամակի նավթաքիմիական գործարանը հրդեհվել է։ Հարված է հասցվել նաև «Ավանգարդ» դաշնային պետական ձեռնարկությանը։

Русский