Գերմանիայում 2026 թվականի սկզբից ի վեր գրանցվել է ենթակառուցվածքային օբյեկտների դեմ ենթադրյալ սաբոտաժի 165 դեպք,գրել է «Der Spiegel»-ը՝ հղում անելով WDR-ի, NDR-ի և «Süddeutsche Zeitung»-ի համատեղ հետաքննությանը։
Տվյալները ստացվել են Գերմանիայի դաշնային քրեական ոստիկանության գրասենյակի (Bundeskräfte der Kriminalamt) կողմից օգոստոսի վերջին անցկացված վերլուծությունից։ Դիվերսիայի կասկածելի դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է Ստորին Սաքսոնիայում, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայում և Բավարիայում։
Գերմանիայի իշխանությունները դիվերսիան սահմանում են որպես տնտեսական, գիտական, ռազմական, անվտանգության կամ քաղաքական գործընթացներին դիտավորյալ միջամտություն։ Մասնավորապես, սա կարող է ներառել էլեկտրահաղորդման գծերի և երկաթուղային ենթակառուցվածքների վնասը, ինչպես նաև հրկիզումը։
Համեմատության համար, Գերմանիայի անվտանգության գործակալությունները 2025 թվականի ընթացքում գրանցել են դիվերսիայի 320 կասկածելի դեպք։
Սեպտեմբերի 1-ին Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը մեղադրեցին Ռուսաստանին օգոստոսի սկզբին Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկ նյութեր տեղափոխող անօդաչու թռչող սարքի հայտնաբերման համար։ Պայթուցիկ նյութերով լի անօդաչու թռչող սարքը հայտնաբերվել է ուկրաինական Ան-124 բեռնատար ինքնաթիռի մոտ։

Русский