Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տարածաշրջան Միջազգային

Ֆրանսիայի ԱԺ-ն պահանջել է անհապաղ ազատ արձակել արցախցի առաջնորդներին վը հայ գերիներին

Blog Image

Ֆրանսիայի Ազգային ժողովը պահանջել է անհապաղ ազատ արձակել Բաքվից արցախցի առաջնորդներին և հայ գերիներին։

Բանաձևի օգտին քվեարկել է 183 անդամ, դեմ՝ ոչ մեկը։

Բանաձևի տեքստում նշված է եղել.

«Հայ գերիների շարունակական կալանքը և դատավարությունները կարող են խաթարել հակամարտության ավարտի մասին 2025 թվականի օգոստոսի 8-ի հռչակագրի իրականացումը։

Հայ գերիների դատավարությունները դիտվում են որպես Ադրբեջանի քաղաքականության մի մաս՝ մերժելու Հայաստանի գոյությունը և նրա ներկայությունը։

Ֆրանսիայի և Հայաստանի միջև գործընկերության ամրապնդումը կարևոր է։

Արցախը լքած հայերն ունեն ինքնորոշման իրավունք և միջազգային երաշխիքներ Լեռնային Ղարաբաղ անվտանգ վերադարձի համար»։

Send