Միացյալ Նահանգների հետ շփումներում Իսրայելը պնդել է որոշակի պահանջներ կապված Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունների հետ, հաղորդել է «The Times of Israel»-ը` հղում անելով բարձրաստիճան պաշտոնյայի։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և ԱՄՆ նախագահի դեսպանորդ Սթիվ Վիտկոֆի միջև փակ դռների ետևում կայացած հանդիպման ժամանակ իսրայելական կողմն ԱՄՆ-Իրան սպասվող բանակցություններից առաջ ներկայացրել է չորս պահանջ՝
▪️Իրանը իր բարձր հարստացված ուրանի առկա պաշարները տեղափոխել մեկ այլ երկիր;
▪️Թեհրանի կողմից հետագա միջուկային հարստացումից հրաժարվելը;
▪️Իրանի բալիստիկ հրթիռների արտադրության դադարեցումը;
▪️Մերձավոր Արևելքում Իսլամական Հանրապետության հետ դաշնակից ուժերին ֆինանսավորման և մատակարարումների դադարեցումը։
«Ցանկացած համաձայնագիր, որը չի ներառում այս պայմանները, վատ համաձայնագիր է։ Գործող վարչակազմը ապացուցել է իր հավատարմությունը Իսրայելին բոլոր ոլորտներում, հատկապես իրանական հարցում», - հայտարարել է պաշտոնյան։

Русский