Իրաքը թույլ չի տա, որ իր օդային տարածքը, ցամաքային և ծովային սահմանները օգտագործվեն հարևան պետությունների դեմ ռազմական հարվածների համար, հայտարարել է երկրի վարչապետ Մոհամմեդ Շիա ալ-Սուդանին այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Նրանք քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։ Ալ-Սուդանին ընդգծել է Իրաքում դիվանագիտական առաքելությունների պաշտպանության իր հանձնառությունը։ Վարչապետը շեշտել է, որ երկրում դեսպանատների, դիվանագիտական առաքելությունների և հյուպատոսությունների անվտանգության ապահովումն Իրաքի զինված ուժերի հիմնական խնդիրներից մեկն է։
Ալ-Սուդանին նաև ընդգծել է, որ Իրաքի օդային տարածքը, նրա ցամաքային և ծովային սահմանները չպետք է օգտագործվեն հարևան պետությունների վրա որևէ հարձակման համար։
Վարչապետը շեշտել է, որ Բաղդադը դեմ է Իրաքի ներգրավվածությանը շարունակվող հակամարտություններին և որևէ կողմի օդային տարածքի խախտմանը։
Քննարկվել է նաև Թուրքիայի միջոցով իրաքյան նավթ արտահանող խողովակաշարի շահագործման վերսկսման հարցը։

Русский