Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան

Ֆիդանը և Արաղչին քննարկել են «Իրանի տարածքից արձակված և Թուրքիայի վրայով խոցված բալիստիկ հրթիռների» թեման

Blog Image

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Զրույցի հիմնական թեման եղել է «Իրանի տարածքից արձակված և Թուրքիայի վրայով խոցված բալիստիկ հրթիռների հետ կապված միջադեպը»։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ նման գործողությունները անընդունելի են և ընդգծել է, որ Անկարան շարունակելու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները իր օդային տարածքը պաշտպանելու համար։ Նա նաև կոչ է արել բոլոր կողմերին զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են խաթարել տարածաշրջանային անվտանգությունը և սպառնալիք ներկայացնել քաղաքացիական բնակչության համար։

Իր հերթին, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ հրթիռները չեն արձակվել Իրանի տարածքից ու խոստացել է միջադեպի մանրակրկիտ հետաքննություն։

 

Send