Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Լեհական և ուկրաինական բանակների համար ԱԹՍ արտադրող գործարանում հրդեհ է բռնկվել

Blog Image

Լեհաստանի «WB Electronics» գործարանում, որը անօդաչու թռչող սարքեր է արտադրում լեհական և ուկրաինական բանակների համար, հրդեհ է բռնկվել։

Պետական ​​հրշեջ ծառայության տվյալներով՝ հրդեհաշիջման գործողությունը տևել է մոտ երկու ժամ, գրել են ԶԼՄ-ները։

Հրդեհը տարածվել է էլեկտրոնային բաղադրիչների պահեստին մոտ օբյեկտում։ Շրջանային ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնել է, որ հրդեհը բռնկվել է անօդաչու թռչող սարքերի համար պոմպեր արտադրող արհեստանոցում։

Ոստիկանության տվյալներով՝ հրդեհի սկսվելուց կարճ ժամանակ անց արտաքին անվտանգության ընկերության հսկողության համակարգի օպերատորը հայտնել է ընկերության տարածքում ներխուժման ազդանշանի ակտիվացման մասին։ Տեսախցիկները նաև ֆիքսել են անհայտ անձի, որը բալակլավա էր հագել։ Գործարանի մոտակայքում հայտնաբերվել է նաև մեջքի պայուսակ և սվիտեր։

Տեղական իշխանությունները չեն բացառում հրկիզման հնարավորությունը։ Իրավապահ մարմինները սկսել են գործարանի հրդեհի հետաքննությունը։

Send