Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Միջնորդներից առաջարկներ են ներկայացվել․ Իրանի ԱԳՆ խոսնակ

Blog Image

Իրանը միջնորդներից առաջարկներ է ստացել [ԱՄՆ-ի հետ բանակցությունների հարցով], հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Միջնորդներից առաջարկներ են ներկայացվել, մենք տեղեկացվել ենք դրանց մասին, և մենք դրանք ստացել ենք։ Սակայն, թույլ տվեք հիմա մանրամասների մեջ չմտնել»,- ասել է Բաղային։

«Հարցի էությունն այն է, որ դիվանագիտական ​​առաքելությունն այս օրերին ակտիվորեն աշխատել է, և մի շարք միջնորդներից մեզ են հասել որոշ գաղափարներ՝ այո, սա հաստատված է»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակը։

Բաղային ընդգծել է, որ Իրանի կղզիների բնակիչները պատրաստ են «ջերմ ընդունելություն» ցուցաբերել ԱՄՆ-ին, եթե Իրանում սկսվի ամերիկյան ցամաքային գործողություն։ «Կարծում եմ՝ այնտեղ շատ մարդիկ կան, ովքեր սպասում են «ջերմ ընդունելության» [ամերիկացի զինվորներին]», - ասել է Բաղային՝ մեկնաբանելով Խարգ կղզին գրավելու ԱՄՆ սպառնալիքները։

 

Send