ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ինչպես անցյալ տարի, այս տարի էլ մնաց Աշխարհի չեմպիոնի հետ նույն բեմում, ինչը ռեգլամենտով նախատեսված չէ։
Թրամփն Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ մնացել է նույն բեմում, երբ ընտրանու ավագ Ռոդրին բարձրացրել է Աշխարհի գավաթը։
ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն փորձել է ԱՄՆ նախագահին դուրս հանել կադրից, բայց նա հրաժարվել է։ Թրամփը մնացել է իսպանացի խաղացողների կողքին և մասնակցել նրանց համատեղ լուսանկարմանը։
Սպիտակ տան ղեկավարը նույն կերպ վարվել էր անցյալ տարի Ակումբային աշխարհի առաջնության ժամանակ, երբ անգլիական «Չելսին» էր բարձրացրել գավաթը։

Русский