ԱՄՆ-ն նորից հարվածել է Իրանի տարածքին։ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հայտնել է, որ Իրանի մի քանի շրջաններում տասնյակ թիրախների են ճշգրիտ կառավարվող զինամթերքով հարվածել։
Ըստ ամերիկյան կողմի՝ հարվածներն ուղղված են եղել ՀՕՊ համակարգերին, ափամերձ ռադարային կայաններին, հրթիռային և անօդաչու թռչող սարքերին, փոքր նավակներին։ Գործողությանը մասնակցել են ամերիկյան կործանիչներ, ռազմածովային նավեր, օդային և ծովային հարձակողական անօդաչու թռչող սարքեր, որոնք առաջին անգամ են օգտագործվել այս ձևաչափով։

Русский