Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Խոշոր հրդեհ Փարիզի մոտակա Ֆոնտենբլո անտառում (տեսանյութ)

Blog Image

Կիրակի կեսօրին Փարիզից մոտավորապես 60 կիլոմետր հարավ-արևելք Ֆոնտենբլո անտառում խոշոր հրդեհ է բռնկվել, որը իշխանությունները բնութագրել են որպես «շատ ինտենսիվ» և «աննախադեպ մասշտաբով»։

Ֆրանսիացի հրշեջները կիրակի օրը շտապել են մարել Փարիզի հարավում բռնկված հրդեհը․ այն արդեն ընդգրկել է 800 հեկտար տարածք և շարունակել է տարածվել։

Երկուշաբթի գիշերը հրդեհի տարածումը մասամբ փակել է A6 մայրուղին՝ երկրի հյուսիս-հարավ գլխավոր մայրուղին։ Գնացքների երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Հարյուրավոր ուղևորներ մինչև ուշ գիշեր սպասել են Փարիզի «Գար դը Լիոն» կայարանում, որպեսզի իրենց գնացքները մեկնեն։

 

Send