Երկուշաբթի օրը Ղազախստանի օդային տարածքում «S7 Airlines» ավիաընկերության «Boeing 737-800» ուղևորատար ինքնաթիռը, որն իրականացնելիս է եղել Նովոսիբիրսկից Մախաչկալա չվերթը, վտանգի մասին ազդանշան է տվել ։
Արտակարգ իրավիճակների ծառայությունները «Ինտերֆաքս»-ին հայտնել են, որ ինքնաթիռը կտրուկ փոխել է ուղղությունը և շարժվել դեպի Ռուսաստանի սահմանը։
Թռիչքներին հետևող Flightradar24 ծառայության տվյալներով՝ ինքնաթիռն իրականացնելիս է եղել S77099 չվերթը։ Դրա տրանսպոնդերը (պատասխանիչ սարքը) դրված է 7700 վթարային կոդի վրա։
Ավելի ուշ S7-ի ներկայացուցիչն «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ ինքնաթիռը ուղևորվում է Օմսկի օդանավակայան։ «Տեխնիկական անսարքության պատճառով S7 7099 (Նովոսիբիրսկ–Մախաչկալա) չվերթի անձնակազմը որոշել է վայրէջք կատարել Օմսկի պահեստային օդանավակայանում։ Ինքնաթիռը պատրաստվում է վայրէջքի»,— հայտնել է ավիաընկերության ներկայացուցիչը։
Ինքնաթիռը նախատեսված է մինչև 189 ուղևորի համար։

Русский