Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Էբրահիմ Ռեզաեին հերքել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև առաջիկայում հուշագիր ստորագրելու մասին Axios-ի տեղեկությունը։
«Axios-ի հոդվածն ավելի շատ ամերիկյան ցանկությունների ցանկ է, քան իրականություն», - գրել է Ռեզաեին X-ում։ Նա հավելել է, որ Իրանը կոշտ կարձագանքի, եթե ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները զիջումների չգնան։
Ավելի վաղ ամերիկյան պորտալը հայտնել էր, որ Վաշինգտոնն ու Թեհրանը մոտ են զինված հակամարտության դադարեցման վերաբերյալ մեկ էջանոց հուշագրի ստորագրմանը։ Հաղորդագրության համաձայն, ամերիկյան կողմը ակնկալում է, որ Իրանը 48 ժամվա ընթացքում կպատասխանի հակամարտության դադարեցման վերաբերյալ հնարավոր հուշագրի առաջարկներին։

Русский