Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

ԱՄՆ-ն և Իրանը մոտ են հակամարտությանը վերջ դնելու հուշագրի ստորագրմանը

Blog Image

ԱՄՆ-ն և Իրանը մոտ են հակամարտությանը վերջ դնելու մեկ էջանոց հուշագրի ստորագրմանը, հաղորդել է Axios-ը։

ԱՄՆ-ն, ինչպես սպասվում է, 48 ժամվա ընթացքում կպատասխանի Իրանի արձագանքին՝ հնարավոր համաձայնագրի հիմնական կետերի վերաբերյալ։

Սպիտակ տունը կարծում է, որ Իրանի ղեկավարությունը բաժանված է, և դժվար կլինի համաձայնության հասնել տարբեր խմբերի միջև: Որոշ ամերիկացի պաշտոնյաներ դեռևս կասկածանքով են մոտենում նույնիսկ նախնական համաձայնության հասնելուն։

ԱՄՆ պաշտոնյաները նախորդ բանակցությունների փուլերի և ներկայիս պատերազմի ընթացքում մի քանի պահերին լավատեսություն են հայտնել համաձայնության վերաբերյալ, բայց դեռևս չեն հասել դրան։ Սակայն երկու ամերիկացի պաշտոնյաներն էլ նշել են, որ նախագահ Թրամփի՝ Հորմուզի նեղուցում իր նոր հայտարարված գործողությունից հրաժարվելու  և  փխրուն հրադադարի փլուզումից խուսափելու որոշումը հիմնված է բանակցություններում արձանագրված առաջընթացի վրա։

Մեկ էջանոց, 14 կետանոց փոխըմբռնման հուշագիրը բանակցվում է Թրամփի դեսպաններ Սթիվ Վիտկոֆի և Ջարեդ Քուշների և մի քանի իրանցի պաշտոնյաների միջև՝ ինչպես ուղղակիորեն, այնպես էլ միջնորդների միջոցով։

Իր ներկայիս տեսքով հուշագիրը կհայտարարի տարածաշրջանում պատերազմի ավարտի և նեղուցը բացելու, Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու և ԱՄՆ պատժամիջոցները վերացնելու մանրամասն համաձայնագրի շուրջ 30-օրյա բանակցությունների մեկնարկի մասին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հայտարարել էր, որ կասեցնում է Հորմուզի նեղուցում ԱՄՆ նոր ռազմական գործողությունը՝ պատերազմի ավարտի համաձայնագրի շուրջ Իրանի հետ բանակցություններում առաջընթացի պատճառով։

Հորմուզի նեղուցով նավերը «ուղղորդելու» գործողությունը, որը սկսվել էր երկուշաբթի օրը, հանգեցրել էր ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխհրաձգության։ «Հիմնվելով Պակիստանի և այլ երկրների խնդրանքի ... և, բացի այդ, այն փաստի վրա, որ Իրանի ներկայացուցիչների հետ ամբողջական և վերջնական համաձայնագրի հասնելու ուղղությամբ մեծ առաջընթաց է գրանցվել, մենք փոխադարձաբար համաձայնության ենք եկել, որ չնայած շրջափակումը կմնա լիարժեք ուժի մեջ, «Ազատություն» նախագիծը կարճ ժամանակով կդադարեցվի՝ տեսնելու համար, թե արդյոք համաձայնագիրը կարող է վերջնականապես կնքվել ու ստորագրվել», - գրել է« Թրամփը «Truth Social»-ում։

Send