Ակտիվորեն քննարկվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր ճանապարհների կառուցումը, սա լավ է տարածաշրջանի համար, ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Որոշ քաղաքական գործիչներ փորձում են օգտագործել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ու նսեմացնել Վրաստանի ռազմավարական գործառույթը, որին ոչ մի ճանապարհ չի փոխարինի»,- ասել է նախարարը։
Բոչորիշվիլիի խոսքով՝ նոր ճանապարհները միայն կբարձրացնեն տարածաշրջանի հաղորդակցական կարևորությունը։

Русский